«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Քաղաքապետարանը տեղյա՞կ է

Քաղաքապետարանը տեղյա՞կ է
26.11.2022 | 13:39

Երևանում ամեն մեկս ունի իր ամենասիրելի վայրը, ինձ համար դա Պետհամալսարանն է ու դիմացի այգիները:
Կիրակի օրը (ի դեպ, իմ կիրակիները դարձել են շատ հիշարժան, այս դեպքում` նաև հոգեցունց) որոշեցի մի գործով Շրջանային գնալ, բայց հանկարծ ցանկացա շուտ իջնել և նախ այցի գնալ հարազատ ու թանկ դարձած կոթողին, որ Նալբանդյան այգու խորքում է, և քչերը գիտեն այդ հրաշալիքի մասին:

Պիոներ պալտի կողմից անցա Մոսկովյան-Նալբանդյան-Խանջյան խաչմերուկը, քայլեցի Մ. Նալբանդյանի արձանից ձախ, մի պահ կանգ առա հայ բարեգործներին նվիրված չքնաղ կոթողի մոտ, ապա շտապեցի այգու ծայրը, որտեղ միշտ երկար կանգ եմ առնում ու հիացմունքով, երկյուղածությամբ դիտում հոյակապ կերտվածքը:
Ավաղ, տեղը դատարկ գտա, մեծ ու անկրկնելի խաչքարը չկար...


23.11.22
Ալվարդ Էվոյանի (Alvard Evoyan) ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 11267

Մեկնաբանություններ